Հունիսի 25-ին տեղի են ունեցել Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի առաջնության 12-րդ տուրի խաղերը: «Բանանց-2»-«Փյունիկ-2» խաղն ավարտվեց 4:0 հաշվով: «Գանձասար-2»-ն առավելության հասավ «Շենգավիթի» հանդեպ, խաղն ավարտվեց ի օգուտ Կապանի 2:5 հաշվով: «Իմպուլս-2»-«Շիրակ-2» խաղն ավարտվեց 3:2 հաշվով: «Արարատ»-«Փյունիկ-3» խաղը հետաձգվել է:
Անկախ դրանից «Արարատը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 26 միավորով, 2-րդ տեղում է «Գանձասար-2»-ը 23 միավորով: