Հունիսի 27-ին Հայաստան է ժամանում Intel կորպորացիայի Տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրեթը, տիկնոջ`դեսպան Բարբարա Բարրեթի ուղեկցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, հունիսի 28-ին, ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Բարրեթին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի հանձնման արարողությունը: Բարեթի հետ Հայաստան են ժամանում նաև Intel կորպորացիայի փոխնախագահ Ջոն Դևիդսն ու Cisco systems ընկերության փոխնախագահ Քահան Թերզիօղլուն:
Մրցանակը սահմանվել է 2009 թվականին և Synopsys Armenia-ի նախաձեռնությամբ այն ամեն տարի կշնորհվի ՏՏ ոլորտում եզակի ներդրում ունեցող անձանց: Մրցանակի հանձնման հովանավորներն են Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն ու ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
Մեդալը, որը Բարրեթը կստանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքից պատրաստված է ոսկուց և ադամանդակուռ է: Մեդալի ձևավորման հեղինակն է Վալերի Ռիկերդը, որն աշխատել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի վրա:--ԿԱ__