28 հունիսի 2010 - 11:18 AMT
ANCA. Նախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԼՂՀ ժողովրդին ուղղված կապիտուլյացիայի կոչ է

Նախագահներ Օբամայի, Սարկոզիի ու Մեդվեդևի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պետք է խստորեն դատապարտեր Ադրբեջանի հունիսի 18-ի դիվերսիան Մարտակերտի ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Միևնույն ժամանակ հայտարարությունը պարունակում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ԼՂՀ ժողովրդին ուղղված կապիտուլյացիայի հին կոչը: Համատեղ հայտարարությունը հանգեց մեկ միակողմանի բանաձևի, որի համաձայն Ղարաբաղը պետք է հրաժարվի անվտանգության գոտուց: Շատ վտանգավոր է նման զիջումների գնալ մշուշտ և անիրագործելի խոստման դիմաց, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է որոշվել անորոշ ապագայում անորոշ սուբյեկտների անորոշ մի գործընթացում ապագայի ինչ-որ անհասկանալի մի պահի: Հայտարարությունն արված է կանխավ կեղծ և անարդյունավետ մեղադրանքի հիման վրա, որը վերաբերում է «տարածքների օպկուպացիային»,-ասել է Արամ Համբարյանը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ G8 գագանթաժողովում, որն անցնում է Կանադայում:

Հայտարարության մեջ ասվում է. «Մենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներս, հաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հիմնարար սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ վերջնական համաձայնագիր մշակելու հարցում: Մենք ողջունում ենք այն փաստի ճանաչումը, որ կայուն կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան ակտի դրությների վրա և 2009 թ. հուլիսին Ակվիլայում արված հայտարարության վրա, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը անվտանգության և ինքնավարության երաշխիքով, միջանցքի առկայությունը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավաբանական կարգավիճակը կսահմանվի ավելի ուշ` ժողովրդի կամքի արտահայտման միջոցով»:

Հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն, ԼՂՀ ՊԲ զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր: