27 սեպտեմբերի 2001 - 23:57 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿՈՂՄԻՆ Է ՏՐՎԵԼ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ, ԱՅԼ ՈՉ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Էներգետիկայի նախարար Կարեն Գալստյանը տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունները աշխատում են Հայաստանի ԱԷԿ-ի ռուսաստանյան կողմին ղեկավարման փոխանցելու սկզբունքների նախագծման վրա: Նրա խոսքերով, պլանավորվում է հատուկ աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի կայանի ղեկավարման բիզնես-ծրագրի նախապատրաստմամբ: Նա ընդգծեց, որ «նախագիծն ունի շատ դրական կողմեր, սակայն հարցը պետք էուշադրությամբ ուսումնասիրվի»:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ռուսաստանյան «Էներգետիկայի էկոլոգիական խնդիրների» ԳՀԻ-ի տնօրեն Աշոտ Մադոյանը հայտնեց այն մասին, որ Հայկական ատոմակայանը ռուսաստանյան ատոմակայանների հետ միասին կընդգրկվեն «Ռուսէներգոատոմ» ընկերության կազմում: Այնինչ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին տրված հարցազրույցում բացառել է ատոմակայանի որպես սեփականություն փոխանցման հնարավորությունը: «ՀԱԷԿ-ը պետք է լինի բացառապես միայն Հայաստանի Հանրապետության սեփականությունը»,- հայտնեց նախագահը եւ ընդգծեց, որ խոսք կարող է գնալ ատոմակայանի միայն համատեղ ղեկավարման մասին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: