27 սեպտեմբերի 2001 - 20:27 AMT
ԱՅՍՕՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Այսօր Երեւանում կկայանա «ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերության Տնօրենների խորհրդի նիստը: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, նիստում նախատեսվում է քննարկել ընկերության կողմից տրանսպորտի եւ կապի նախարարի կարգադրության կատարուման մասին հարցը: Ըստ այդ կարգադրության, դադարեցվում է ներքին հեռախոսակապի րոպեավճարի կիրառումը: Երեկ հայ լրագրողների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, հունական OTE ընկերության («ԱրմենՏել» -ի 90% արժեթղթերի սեփականատեր) փոխնախագահը հայտնել է, որ րոպեվճարի կիրառման մասին որոշումը ուժի մեջ է: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: