28 հունիսի 2010 - 17:50 AMT
Լրացել է Մարտակերտի ազատագրման 17 տարին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է քաղաքի ազատագրման 17-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Երկրի ղեկավարը ծաղկեպսակներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում նահատակված մարտակերտցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին և հանդիսավոր նիստում պարգևներ հանձնել մի խումբ ազատամարտիկների ու բարերարների:

Նախագահ Սահակյանը իր խոսքում նշել է, որ Մարտակերտի ազատագրումը կարևոր հաղթանակ էր ինչպես Արցախի, այնպես էլ հայ ժողովրդի համար:

Նույն օրը Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտ շրջկենտրոնում «Արզի Գրուպ» ոչ ալկոհոլային խմիչքների գործարանի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահը կարևորել է սննդաարդյունաբերական գործարանների նշանակությունը տեղական ներուժի օգտագործման տեսանկյունից` այն համարելով տնտեսական զարգացման հեռանկարային ուղղություն, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: