28 հունիսի 2010 - 21:26 AMT
Արթուր Գրիգորյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին հրամանագիր է ստորագրել` Արթուր Գրիգորյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին, PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Հունիսի 23-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանին պաշտոնից ազատելու մասին: