Այսօր Երևանում` Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանու,մ կայացել է Intel կորպորացիայի նախկին ղեկավար Քրեյգ Բարեթին պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը: Նա հանդիպել է գիտնականների, պրոֆեսորադասախոսական կազմի և համալսարանի ուսանողների հետ:
Նախատեսված է նաև Բարեթի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ
ՀՀ նախագահը հունիսի 28-ին մրցանակ է շնորհել Ինտել կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն-տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարեթին «ՏՏ ոլորտի զարգացման մեջ ունեցած ավանդի համար»: Մրցանակը սահմանվել է 2009 թվականին և Synopsys Armenia-ի նախաձեռնությամբ այն ամեն տարի կշնորհվի ՏՏ ոլորտում եզակի ներդրում ունեցող անձանց: