29 հունիսի 2010 - 16:14 AMT
Էդուարդ Շարմազանով. Մենք դրական ենք գնահատում Հիլարի Քլինթոնի առաջիկա այցը Հայաստան

Ամերիկայի Միացյալ Նահագների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան դրական է գնահատվում: Այդ մասին այսօր Երևանում լրագրողներին է հայտնել Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Կարծում եմ, որ այցի շրջանակներում կառուցողական քննարկում տեղի կունենա և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, և ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Հայ-թուրքական հարաբերությունների հարցում ԱՄՆ-ն միշտ ողջունել է ՀՀ նախագահի ջանքերն ինչպես սկզբում, այնպես էլ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ուղերձով: Կարծում եմ, նաև այս այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների խորացման հարցեր, որոնք բավականին ակտիվացել են վերջին 1,5 տարվա ընթացքում»,-ասել է Էդուարդ Շարմազանովը: