2010 թվականի աշնանը Սիլիկոնային հովտում կբացվի հայկական ներկայացուցչությունը: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Synopsys Armenia գործադիր տնօրեն Հովիկ Մուսաելյանը: Ըստ նրա, ՀՀ կառավարությունը մտադիր էր ներկայացուցչությունը բացել դեռևս անցայլ տարի, սակայն, որոշ տեխնիկական պատճառներով, գրասենյակի բացումը հետաձգվեց:
«Ներկայացուցչության բացումը Սիլիկոնային հովտում թույլ կտա հայկական ընկերություններին առավել լավ ներկայացված լինել ԱՄՆ-ում, ավելի մոտ լինել Սիլիկոնային հովտին, այն գիտակրթական միջավայրին, որը գոյություն ունի: Կարծում եմ, ժամանակի հետ մենք կտեսնենք այդ գործունեության արդյունքները»,-ասել է Հովիկ Մուսաելյանը: