30 հունիսի 2010 - 17:29 AMT
ՀՀ արդարադատության առաջին դասի խորհրդական Վարդան Մուրադյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 29-ին հրամանագիր է ստորագրել` դատախազության աշխատողի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վարդան Մուրադյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: