«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ սահմանային անցումի հետագա շահագործումը նախապատրաստելու ուղղությամբ, լրագրողներին Երևանում հայտնել է «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը: Նրա խոսքերով, տվյալ պահին այդ հարցը որոշված չէ, բայց ընկերությունը մշակելու է երկու երկրների միջև երկաթուղային բաղադրիչները, և տվյալ հարցը համաձայնեցված է Հայաստանի կառավարության հետ:
Բացի դրանից, նա նշել է, որ միջպետական հարաբերությունների հարցը ՌԵՈւ կամ ՀԿԵՈւ իրավասության տակ չէ: «Մեր ռազմավարությունը բխում է նրանից, որ վաղ թե ուշ քաղաքական խնդիրները կհաղթահարվեն, և հայկական ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այդ հարցին երկաթուղային հանրության առումով: Մենք մեր հերթին համապատասխան աշխատանքներ ենք տանում մեր գործընկերների հետ»,- ասել է նա:
ՌԵՈւ ղեկավարը նաև նշել է, որ ընկերությունը ոչ մի բանակցություն չի վարում վրացական երկաթուղիները ձեռք բերելու համար: «Այդ առիթով ոչ մի պաշտոնական բանկացություն չի վարվել և չի վարվում, և ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,- ասել է Յակունինը: