1 հուլիսի 2010 - 15:34 AMT
Ղրիմում տեղի կունենա «Սուրբ Խաչ-2010» հայկական արվեստի ուխտագնացություն-փառատոնը

Հուլիսի 9-11-ը Սուրբ Խաչ վանքում տեղի կունենա ուխտագնացություն` «Սուրբ Խաչ-2010» հայկական արվեստի փառատոնը` նվիրված Պայծառակերպության տոնին (Վարդավառ):

Ուխտագնացություն-փառատոնը տեղի կունենա ՀԱԵ ուկրաինական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանի օրհնությամբ Ղրիմի փոխերեց աբեղա Հայրիկ Հովհանիսյանի հովանու ներքո:

Ինչպես հայտնել է Analitika.at.ua-ին փառատոնի կազմակերպիչ Արամ Գրիգորյանը, միջոցառման նպատակը հայ երեխաների և երիտասարդների շրջանում հոգևոր արժեքների վերածնունդն է, ազգային ավանդույթների և ծեսերի քարոզչությունը, հայկական ավանդական երաժշտության, երգերի, պարերի պահպանումը և տարածումը, ստեղծագործական և բարեկամական կապերի հաստատումը Ուկրաինայի, Հայաստանի տարբեր շրջանների հասակակիցների հետ:

Փառատոնի մասնակիցներ կարող են դառնալ խմբեր և անհատ կատարողներ, որոնք իրենց խաղացանկում ունեն հայկական երգեր, պարեր, բանաստեղծություններ, արձակ, պիեսներ, երաժշտություն և այլն, անկախ ազգային պատկանելությունից, որոնք ընդունում են քրիստոնեական բարոյականության սկզբունքները:

3 օրերի ընթացքում ուխտագնացները մասնակցելու են ժամերգությունների և պատարագների, տեղի են ունենալու հանդիպումներ հոգևորականների հետ, բանավեճեր կրոնահայրենասիրական դաստիարակության թեմայով: Կազմակերպվելու են էքսկուրսիաներ վանքում և նրա շրջակայքում, Թոեդոսիայում գտնվող Այվազովսկու պատկերասրահում :