24 սեպտեմբերի 2001 - 23:49 AMT
ՎԱՂԸ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՀՌՈՄԻ ՊԱՊ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴԸ
Վաը օրվա երկրորդ կեսին, Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար, Երեւան կժամանի Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը: Նա Հայաստան է այցելում ոչ որպես Հռոմի կաթողիկ եկեղեցու առաջնորդ, այլ որպես Վատիկան պետության ղեկավար: Այցի շրջանակներում Հովհաննես Պողոս Երկրորդը կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ համատեղ երեկ Երեւանում բացված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում կանցկացնի էկումենիկ պատարագի արարողություն, կլինի Խոր Վիրապ վանքում: Սեպտեմբերի 27-ին Հռոմի Պապը կվերադառնա Հռոմ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: