Օրերս տեղի ունեցած ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի տեղապահի ընտրությունները ճգնաժամային իրավիճակ են առաջացրել Ստամբուլի հայ համայնքում և կարող են խորացնել համայնքում առկա խնդիրները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա նշեց, որ թուրքական իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի քվեարկության ժամանակ հաղթի հենց այն թեկնածուն, որին նրանք սատարում էին, թեև ոչ ակնհայտ կերպով: Այդ համատեքստում Մելքոնյանը վստահություն հայտնեց, որ տեղապահի անտարբերությունը համայնքի այլ խնդիրների հանդեպ վտանգավոր է և կարող է հանգեցնել հայ համայնքի ուծացման:
Ըստ թուրքագետի, Թուրքիան միշտ կօգտագործի թուրքահայ համայնքի ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքության գործոնը որպես հաղթաթուղթ Երևանի հետ գործընթացում:
Ռուբեն Մելքոնյանն ուշադրություն է դարձրել այն փասեին, որ Թուրքիայում սկսվում է հայ աշխատանքային միգրանտների բռնի մահմեդականացման նոր փուլ: