8 հուլիսի 2010 - 12:33 AMT
Թուրքիայի ԱԳՆ-ն կվերակազմավորվի

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել մի օրինագծի, որով նախատեսվում է վերակազմավորել երկրի արտաքին գործերի նախարարությունը: Ինչպես հայտնում է Anatolian News Agency-ն, նախարարությունը կունենա 25 դեպարտամենտ` ներառյալ ճգնաժամային կառավարման, քաղաքականության պլանավորման և գլոբալ ու հումանիտար հարցերի դեպարտամենտները: Թուրքիան նոր ներկայացուցչություններ կբացի աֆրիկյան երկրներում:

Կբացվի նաև դիվանագիտական ակադեմիա, իսկ դեսպաններին կներկայացնեն պետությունը, նախագահն ու կառավարությունը: Օրինագիծն ուժի մեջ կմտնի «Պաշտոնաթերթում» հրապարակվելուց 30 օր անց: