Գլենդեյլի հայ համայնքը հիասթափված է նրանից, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չկատարեց իր խոստումն ու չճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը: Ըստ նրա, Օբաման չճանաչեց Հայոց ցեղասպանությունը թուրքական լոբբիի պատճառով: Ընդ որում, նա նշեց, որ համայնքը հետագայում ևս կաշխատի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևի ընդունման ուղղությամբ: «Ես վստահ եմ, որ ԱՄՆ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանությունը եթե ոչ այս, ապա հաջորդ տարի»,-ասել է Նաջարյանը: Նա հավելել է նաև, որ եթե մինչ վերջին իրադարձությունները Գազայի հատվածում Իսրայելը սատարում էր Թուրքիային Ցեղասպանության հարցում, ապա այժմ, հավանաբար, դեմ դուրս կգա նրան: