8 հուլիսի 2010 - 15:37 AMT
Հայաստանի կառավարությունը հաստատել է 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Հայաստանի կառավարությունը հաստատել է 2011-2013թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2011-2013թթ. ռազմավարական ծրագրին, ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել այն ներառել ՀՀ 2011-2013թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում: