Հայաստանի կառավարությունը հուլիսի 8-ին կայացած նիստում համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։