5 հունիսի 2003 - 19:55 AMT
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔԸ ՈՐՈՇԵԼ Է ՉՀՐԱԺԱՐՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ
«Արդարություն» ընդդիմադիր քաղաքական ուժերի դաշինքի քաղխորհուրդը երեկ կայացած նիստում որոշել է չհրաժարվել Հայաստանի Ազգային Ժողովում իրենց մանդատներից: Նշենք, որ մայիսի 25-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում «Արդարություն» դաշինքը կներկայացնեն 14 պատգամավորներ: Հիշեցնենք, որ դաշինքի մեջ մտնող մի շարք քաղաքական կուսակցությունների առաջնորդներ կոչ էին անում բոյկոտել, իրենց կարծիքով, ապօրինաբար ընտրված խորհրդարանի աշխատանքը: