Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Ուկրաինայում` Յալթա քաղաքի «Լիվադիա» պալատում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին, որտեղ քննարկվել են Համագործակցության անդամ պետությունների տնտեսական ինտեգրացիային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Գագաթաժողովին մասնակցել են նաև հյուրընկալ երկրի` Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի նախագահները: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: