Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իսրայելի պետության Պետական վերահսկիչ եւ օմբուդսմեն Միխա Լինդենշտրաուսին:
Հանրապետության ղեկավարը ողջունել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Իսրայելի օմբուդսմենի գրասենյակի միջեւ ձեւավորված համագործակցությունն ու կարեւորել փորձի փոխանակման ուղղությամբ տարվող աշխատանքը, հաղորդում է նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը: