«Ես Հայաստան եմ եկել մենակ` առանց եղբորս: Քանի որ մենք միշտ միասին ենք, հիմա ես որոշել եմ մի քիչ հանգստանալ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է անվանի ամերիկյան ռեժիսոր Ալեն Հյուզը: Նրա խոսքերով, սա նրա առաջին այցն է Հայաստան, սակայն հաջորդ տարի նա նախատեսում է գալ այստեղ ընտանիքի հետ:
Թղթակցի հարցին այն մասին, թե պատրաստվում է նա ֆիլմ նկարել Հայաստանի մասին, ռեժիսորն ասաց, որ հուսով է, բայց կոնկրետ պլաններ դեռ չունի: Ալեն Հյուզը միայն նշել է, որ նախատեսում է մեկնել Հայաստանի գյուղեր, քանի որ չի սիրում մայրաքաղաքները և մեծ քաղաքները, նրան ավելի շատ գրավում են գյուղերը: