14 հուլիսի 2010 - 12:09 AMT
Հայ երաժիշտները կարող են մասնակցել Montreux Jazz Festival-ին

Անվանի հայ ջազ երաժիշտ Լևոն Մալխասյանը Շվեյցարիայում կմասնակցի ամենամյա Montreux Jazz Festival-ին, նա հրավիրված է որպես հատուկ հյուր, և հուլիսի 15-ին կմեկնի Շվեյցարիա: «Փառատոնն աշխարհի ամենահեղինակային փառատոներից է, այնտեղ նվագել են աշխարհահռչակ ջազ երաժիշտներ Լուի Արմսթրոնգը, Դյուկ Էլինգտոնը և ուրիշներ: Եթե իմ առաքելությունը հաջող ավարտվի, ապա մեր ջազ երաժիշտները հնարավորություն կունենան ելույթ ունենալ փառատոնում»,- ասել է Մալխասյանը:

Միաժամանակ նա ավելացրել է, որ իր գլխավոր նպատակն է համոզել ամերիկյան ջազի աստղ Հերբի Հենքոքին ելույթ ունենալ Երևանում

Montreux Jazz Festival-ում հայ երաժիշտներից ելույթ է ունեցել միայն Տիգրան Համասյանը, որը ներկայացրել է Նյու Յորքը: