14 հուլիսի 2010 - 16:58 AMT
Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում հայ-թուրքական սահմանը կարող է բացվել

Սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում տեղի կունենան ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» զորավարժությունները, որի ընթացքում կմշակվեն տարերային աղետների գոտում հումանիտար օգնություն ցուցաբերող ստորաբաժանումների հմտությունները: Ինչպես գրում է թուրքական «Ռադիկալը», զորավարժությունների ընթացքում հայ-թուրքական սահմանը կբացվի Թուրքիայից ռազմական շարասյան համար:

Զորավարժություններին կմասնակցի 19 երկիր, դրանք կանցնեն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

Թուրքական թերթը բերում է զորավարժությունների մոտավոր սցենարը, ըստ որի զինծառայողները պետք է փրկեն խաղաղ բնակչությանը ավերիչ երկրաշարժից հետո, որի նմանը տեղի ունեցավ 1988 թվականին Սպիտակում` հավելելով, որ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել զորավարժություններին: