Շախմատային պրոֆեսիոնալների ընկերակցությունն (ՇՊԸ) ամփոփեց 2009- 2010 մրցաշրջանի ընթացքում իր հաշվարկած մրցումների ընդհանուր արդյունքները: Լավագույնը ճանաչվել է Վասիլի Իվանչուկը (2897 միավոր): Լևոն Արոնյանը և Վլադիմիր Կրամնիկը 2340-ական միավորով բաժանել են 2-3-րդ տեղերը: Սերգեյ Մովսիսյանը 23-րդն է, իսկ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը` միայն 25-րդը, հաղորդում է armchess.am-ը: