Հուլիսի 15-ին Մարտունիում կայացավ «Սևանա լիճ» շախմատային փառատոնի 5-րդ տուրը: Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Լուկա Լենիչին (Սլովենիա), Տիգրան Պետրոսյանը` Պավել Պոնկրատովին (Ռուսաստան): Սամվել Տեր-Սահակյանն առավելության հասավ Ավետիք Գրիգորյանի նկատմամբ, իսկ Արման Փաշիկյանը` Մաքսիմ Մատլակովի նկատմամբ (Ռուսաստան): Միակ ոչ ոքի հաշիվը գրանցվեց Դավիթ Հարությունյան (Վրաստան) – Գոպալ Գիտա Նարայանան (Հնդկաստան) պարտիայում:
5-րդ տուրից հետո առաջատարների եռյակը չի փոխվել: Փաշիկյանը 4 միավորով առաջին տեղում է, Պետրոսյանը նույնպես 4 միավոր ունի և 2-րդ տեղում է, իսկ Հովհաննիսյանը 3,5 միավորով եզրափակում է եռյակը: