Հուլիսի 16-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ։ Մասնավորապես քննարկվել են Երևան քաղաքում քաղաքային կոշտ թափոնների կառավարման նպատակով պետություն-մասնավոր փոխգործակցության վերաբերյալ հարցերը։
Այնուհետև միջազգային փորձագետները ներկայացրել են Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև Նուբարաշենի աղբավայրի կառուցման ու շահագործման խնդիրների և դրանք միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու իրենց մոտեցումները։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին խորհրդակցության ընթացքում հնչեցված հարցերը ևս մեկ անգամ քննարկելև ներկայացնել կառավարության հաստատմանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: