
Կանադայի ադրբեջանական համայնքի անդամները հաքերային գրոհի են ենթարկել Սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցու կայքը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին Տորոնտոյի Հայ ազգային կոմիտեն (ANCT), արդյունքում կայքի այցելուներն ավտոմատ կերպով անցում են կատարում հակահայկական քարոզչության բովանդակությամբ կայքի: ANCT-ն իր օգնությունն է առաջարկել եկեղեցու քահանա հայր Եղիա Կիրիջյանին կայքի աշխատանքը վերականգնելու համար: «Այդ հաքերային գրոհը երկրի ադրբեջանցիների ագրեսիվ վերաբերմունքի վկայությունն է հայկական համայնքի և Կանադայի հայկական հաստատությունների նկատմամբ»,- հայտարարել է ANCT նախագահ Շահեն Միրաքյանը: