17 հուլիսի 2010 - 13:01 AMT
Հայաստանի նախագահը պատմել է ԱԱԽ անդամներին արտաքին քաղաքականության վերջին զարգացումների մասին

Հուլիսի 17-ին Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Անվտանգության խորհուրդը քննարկել և հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել նախագահի մամլո ծառայությունում, երկրի ղեկավարն Անվտանգության Խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել արտաքին քաղաքականության վերջին զարգացումների վերաբերյալ: