18 սեպտեմբերի 2001 - 20:53 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻՆ ՏԵՂՅԱԿ Է ՊԱՀԵԼ ԵՐԵՒԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԻՐ ԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երեկ երեկոյան Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հեռախոսային զրույցի ընթացքում շոշափվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքը: Հեյդար Ալիեւը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Ադրբեջանի դիրքորոշման մասին բանակցությունների ընթացքի վերջին զարգացումների վերաբերյալ: Ալիեւը հավաստիացրել է ռուսաստանյան առաջնորդին Ռոբերտ Քոչարյանի հետ երկխոսությունը շարունակելու իր պատրաստակամության մեջ: Վլադիմիր Պուտինը տեղյակ է պահել Ադրբեջանի նախագահին Երեւան կատարած իր այցի արդյունքների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: