19 հուլիսի 2010 - 12:09 AMT
Ագարակի կոմբինատը շարունակում է մեծացնել պղնձի և մոլիբդենի խտանյութի արտադրությունը

2010 թ 6 ամիսների ընթացքում, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ -ն (ACMC) 2009 թ երկրորդ կիսամյակի արտադրության ծավալների համեմատ, պղնձի խտանյութի արտադրությունը ավելացրել է 12,29% եւ մոլիբդենի խտանյութի արտադրությունը 2.4% տոկոսով: Արտադրական ծավալները կազմել են 15.159 տոննա պղնձի եւ 254 տոննա մոլիբդենի խտանյութ: Այս մասին տեղեկացրել են Հայաստանում GeoProMining ընկերությունների խմբի մամլո ծառայությունից:

Ըստ աղբյուրի տվյալների, այս տարվա միայն առաջին կիսամյակի ընթացքում արդյունահանվել է 1487 596 տոննա և վերամշակվել է 1445 634 տոննա հանքաքար: Հաշվետու ժամանակահատվածում մակաբացման աշխատանքների ծավալը կազմել է 956.712 խմ, ինչը 63% գերազանցում է պլանով նախատեսված ծավալը:

Ընկերությունը հիշեցրել է, որ 2009 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ԱՊՄԿ-ն արտադրական գործունեություն չի իրականացրել: Սակայն անցյալ տարվա երկրորդ կեսին կոմբինատը վերամշակել է մոտ 1,3 մլն տոննա հանքաքար: Արդյունքում ստացվել է մոտ 248 տոննա մոլիբդենի եւ 13,500 տոննա պղնձի խտանյութ:

Ներկայումս կոմբինատում իրականացվող ներդրումային ծրագրի նպատակն է հանքավայրի տեխնիկական վերազինումը և գործարանի վերակառուցումը: Տնտեսական տեսանկյունից, վերակառուցման ծրագրի իրականացումը կբարձրացնի հանքաքարի արդյունահանման նախագծային ծավալները և կավելացնի հանքաքարի մշակումը ընթացիկ 3 միլիոն տոննաից մինչև 3.5 մլն, և արտադրության ինքնարժեքը կնվազեցնի 10%: