19 հուլիսի 2010 - 14:41 AMT
Սինգապուրի օլիմպիական պատանեկան խաղերին կմասնակցեն նաև հայ լողորդները

Սինգապուրում օգոստոսի 14-26-ին անցկացվելիք օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերի մասնակցի ուղեգիր ստացան նաև Հայաստանի երկու լողորդներ: Անահիտ Բարսեղյանը կմրցի թիկնալողում /50մ և 100մ /, իսկ Սերգեյ Պեվնեևը` ազատ լողաոճում /50մ և 100մ /:

Նրանց մասնակցությունը հաստատել է միջազգային օլիմպիական կոմիտեն: Սինգապուր մեկնող Հայաստանի մարզիկների թիվը դարձավ 14, ասվում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում: