21 հուլիսի 2010 - 16:17 AMT
Վաշինգտոնը միշտ կարող է դիմել Հայոց ցեղասպանության ճանաչման սցենարին

Նեոօսմանիզմի քաղաքականությունը սխալ մեկնարկ է Թուրքիայի համար: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա վստահություն է հայտնել, որ եթե Թուրքիան թիկունքով շրջվի դեպի Արևմուտք և դեմքով դառնա դեպի Արևելք, ապա արևմտյան երկրները մահակի քաղաքականություն կկիրառեն Անկարայի հանդեպ: «Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից մի սցենար է, որին Վաշինգտոնը կարող է դիմել ցանկացած պահի: Այդ սցենարի կիրառումը կախված է նրանից, թե որքան կսրվեն ամերիկա-թուրքական հարաբերությունները»,-ասել է Հայկ Դեմոյանը: