21 հուլիսի 2010 - 16:29 AMT
ՀՀ վարչապետը ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է «Ընդերքի մասին» օրենսգրքի կատարելագործման հարցերը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի ավագ տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ։

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Հայաստանի «Ընդերքի մասին» օրենսգրքի կատարելագործման հարցերին։ Մասնավորապես, քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում առաջարկվող հարկման ռեժիմի մանրամասներ։

Ընդգծելով հարցի կարևորությունը` վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: