21 հուլիսի 2010 - 16:38 AMT
Գագիկ Մինասյան. Հայաստանի փոխլրացման քաղաքականությունը զարգացման մեծ հեռանկարներ ունի

Հայաստանի փոխլրացման քաղաքականությունը զարգացման մեծ հեռանկարներ ունի: Այս մասին հուլիսի 21-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: «Մենք իդեալական հարաբերություններ ունենք ՀԱՊԿ անդամ երկրների, Ռուսաստանի հետ»,-ասել է նա:

Նա նշել է նաև, որ Հայաստանը ոչ մի հնարավորություն չի բացառում, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով, ԵՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնման ու խորացման հարցում, այն դեպքում, երբ մենք իդեալական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ»,-ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններին` Գագիկ Մինասյանն ասաց, որ եվրաինտեգրման ուղղությամբ որոշակի առաջընթաց է գրանցվել: «Եվրաինտեգրումը եղել և մնում է Հայաստանի առաջնահերթություններից մեկը»,-հավելել է նա: