Վրաստանում օպտիկամանրաթելային մալուխի ընդհատման պատճառով Հայաստանը 2 ժամով մասնակիորեն զրկվեց Ինտերնետից: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է FiberNet ընկերության մամլո քարտուղար Միխայիլ Բալայանը, ներկա պահին խնդիրը կարգավորված է: Մալուխի վնասվածքը տեղի էր ունեցել Քութայիսի քաղաքի մերձակայքում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին «ԱրմենՏելի» մամլո ծառայությունից, վթարի արդյունքում ընկերությունում նույնպես ալիքի մասնակի կորուստ է գրանցվել, սակայն կապի այլընտրանքային ալիքների շնորհիվ ընկերության հաճախորդների մոտ կապի ընդհատում չի նկատվել: