22 հուլիսի 2010 - 15:02 AMT
Փախստականների վերադարձի իրավունքն առաջին հերթին պետք է տարածվի Ադրբեջանի հայերի վրա

Փախստականների և ներքին տեղահանված անձանց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունքն առաջին հերթին պետք է տարածվի Ադրբեջանը լքած հայ փախստականների վրա: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ադրբեջանի հայերի վեհաժողով» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը, հայ համայնքը մեծ ավանդ ունի Ադրբեջանի կայացման ու զարգացման գործում, և այսօր իրավունք ունի պահանջել Ադրբեջանի իշխանություններից փոխհատուցել ինչպես նյութական, այնպես էլ բարոյական վնասը:

«Մենք համարում ենք մեզ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք իրենց տները վերադառնալու իրավունք ունեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների վերջին հայտարարությունն, որ արվեց հունիսի 26-ինՄուսկոկայում, հստակ ամրագրում է մեր իրավունքը»,-ասել է կազմակերպության նախագահը: Ըստ Այվազյանի հաշվարկների, Ադրբեջանը լքած հայերին հասցված միայն նյութական վնասը կազմում է 70 մլրդ դոլար: