22 հուլիսի 2010 - 18:37 AMT
ՀՀ կառավարությունը հստակեցրել է «Արբուն» ապրանքային անվանման կիրառման դեպքերը

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացում, որի նպատակն է հստակեցնել «Արբուն» ապրանքային անվանման կիրառման դեպքերը և ապահովել տեղական արտադրողների և սպառողների օրինական շահերի պաշտպանությունը։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հստակեցումն անհրաժեշտ էր, քանի որ կառավարության նախորդ որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել։ «Հայկական կոնյակը 100 տոկոսով պետք է պատրաստվի տեղական հումքով։ Իսկ եթե տվյալ խմիչքի մեջ օգտագործվում է ներմուծված սպիրտ, ապա ապրանքային անվանումը կլինի «Արբուն»,-ասել է նա։