Հուլիսի 22-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը հաստատել է, որ Կոսովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային օրենքներին, հաղորդում է AFP-ը:
Սերբիայից Կոսովոյի անկախացումը հռչակել էր Կոսովոյի խորհրդարանը, 2008 թ. փետրվարի 17-ին:
ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումից հետո հնարավոր է, որ այն երկրները, որոնք Կոսովոն համարում են Սերբիայի մի հատվածը, ընդունեն նրա անկախությունը, հաղորդում է Lenta.ru-ն:
Մինչ այժմ Կոսովոյի անկախությունը ճանաչել է 69 պետություն, իսկ Ռուսաստանն ու Սերբիան չեն ընդունում այն: