Սեպտեմբերի 18-ին կիսածանր քաշային կարգում WBO Intercontinental տիտղոսակիր Կարո Մուրադը (Գերմանիա) կհանդիպի Նաթան Քլեվերլիի հետ (Ուելս): Երկու բռնցքամարտիկներն էլ պարտություն չունեն` Մուրադը հաղթել է իր բոլոր 22 մենամարտերում (13 KO), իսկ Քլեվերլին ունի 19 հաղթանակ (9 KO):
Մենամարտը տեղի կունենա Բիրմինգեմի «LG» սրահում: «Ես վստահ եմ, որ Մուրադը կհաղթի այս մենամարտում, նա մեկնում է Մեծ Բրիտանիա միայն հաղթանակի համար»,-ասել է հայ բռնցքամարտիկի փրոմոութեր Կալլե Զաուերլենդը:
Մուրադի մրցակիցը սպառնացել է նրան նոկաուտով և ասել է, որ նա գտնվում է ավելի լավ մարզավիճակում: «Ես լավ եմ մարզվել և ժամանակն է, որ ինձ անուն վաստակեմ: Ես նոկաուտի կենթարկեմ Մուրադին առաջին իսկ ռաունդում»,-ասել է Քլեվերլին:
Մուրադն իր հերթին նշել է, որ Քլեվերլիի դեմ մենամարտից հետո նա կպայքարի WBO գոտու համար Յուրգեն Բրահմերի հետ Գերմանիայից: «Իմ մրցակիցը շատ է սիրում մեծ-մեծ խոսել: Նա լավ բռնցքամարտիկ է և մենամարտը հեշտ չի լինելու: Սակայն իմ նախորդ մրցակիցները` Թոմմի Քարփենսին, Սերգեյ Դեմչենկոն և Գաբրիել Կամպիլլոն ինձնից ուժեղ էին, սակայն ես կարողացա հաղթել նրանց»,-ասել է բռնցքամարտիկը:
Մուրադը հավելել է նաև, որ ինքն է այդ մենամարտի ֆավորիտը և մեկնում է Բիրմինգեմ հարձակողական բռնցքամարտ ցույց տալու համար: