23 հուլիսի 2010 - 16:27 AMT
ՀԱԿ-ը մտադիր է վերսկսել հանրահավաքները

Հուլիսի 28-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ կկայանա Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) քաղխորհրդի նիստը, որի ժամանակ կքննարկվի ցույցերի անցկացման ակտիվացման հարցը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով, ՀԱԿ-ն գտնում է, որ ժամանակն է վերսկսելու ակտիվ ցույցերի անցկացումը, քանի որ հայ հասարակության մեջ նման պահանջ գոյություն ունի: «Ցույցերը երկրում սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված մեր քաղաքական պայքարի միջոցներից մեկն են»,- ասել է Զուրաբյանը: