26 հուլիսի 2010 - 21:44 AMT
ԵՄ հաստատել է Իրանի դեմ պատժամիջոցները

Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները, որոնք կոչված են խափանելու այդ երկրի միջուկային ծրագրի իրականացումը: Սահմանափակումներ են մտցվել միջազգային առևտրի, ֆինանսական ծառայությունների, ինչպես նաև նավթի և գազի բնագավառներում, որոնք Իրանի տնտեսության հիմքն են; Եվրամիության պաշտոնյաներն արդեն դրանք անվանել են «հեռուն գնացող պատժամիջոցներ, որը երբևէ Եվրամիությունը չի ընդունել որևէ երկրի նկատմամբ»: