13 սեպտեմբերի 2001 - 22:53 AMT
«ԻՏԵՐԱ» ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ
Ընկերությունների միջազգային «ԻՏԵՐԱ» խմբի` Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը մասնակցելու հարցը քննարկվելու է «ԻՏԵՐԱ»-ի նախագահ Իգոր Մակարովի` վաղը սկսվող Երեւան աշխատանքային այցի ընթացքում: Քննարկվելու են նաեւ Հայաստանում այլ երկարատեւ գազային նախագծեր, ինչպես նաեւ «ՀայՌուսգազարտ» ՓԲԸ-ի հետ համագործակցության հեռանկարները, որի հիմնական բաժնետերը «Գազպրոմ»-ի հետ համատեղ հանդիսանում է «ԻՏԵՐԱ» խումբը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: