Հայաստանի Հանրապետության և ՍիրիայիԱրաբական Հանրապետության առաջին տիկիններ Ռիտա Սարգսյանիև Ասմա Ասադինախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն հուլիսի 21-28-ը Երևանի «Զատիկ» մանկատան մի խումբ սաներ իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Սիրիայում:
Նրանք եղան Հալեպ, Լաթաքիաև Դամասկոս քաղաքներում, այցելեցինՍիրիայի պատմամշակութային կոթողներ` Հալեպի բերդ, ՍենՍիմոն, Մաալուլա, Սեյդնայա, Բոսրա, ինչպես նաև ծովափնյա հանգստյան գոտիներ:
Մանկատան սաները հյուրընկալվեցին Սիրիայում ՀՀ դեսպանությունում և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, այցելեցին Հալեպի Բերիո թեմի, Դամասկոսի Հայոց թեմի, ինչպես նաև Հայ կաթողիկե առաջնորդարաններ, ծանոթացան սիրիահայ գաղութի իրենց հասակակիցների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: