13 սեպտեմբերի 2001 - 20:34 AMT
ԻՐԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՔՎՈՏԱՆԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ
Իրանը Հայաստանին կտրամադրի ծխախոտի եւ լամպերի քվոտաներ: Դրա մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճմարիտյանը` ամփոփելով իրանական պատվիրակության Երեւան այցի արդյունքները: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը, Հայաստանի կառավարությունը մտադիր է դիմել իրանական կողմին նաեւ էլեկտրաշարժիչների եւ այլ սարքավորումների արտահանման քվոտաների տրամադրման առաջարկով: Համապատասխան համաձայնագրի ստորագրման համար ստեղծված է համատեղ հայ-իրանական կոմիտե: Ենթադրվում է, որ քվոտաների տրամադրումը բարենպաստ պայմաններ կստեղծի երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի կողմից հայ գործարարներին 20 միլիոն դոլարի չափով վարկի տրամադրման մասին` Հայաստան իրանական ապրանքների ներմուծման համար: Դրա մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Իրանի առեւտրի նախարար Մուհամմեդ Շարիաթմադարին: Նշենք, որ ԻԻՀ արդյունաբերության նախարար Մուհամմեդ Շարիաթմադարիի գլխավորած իրանական պատվիրակությունը Երեւան է ժամանել սեպտեմբերի 11-ին` հայ գործընկեր Կարեն Ճշմարիտյանի հրավերով: Այստեղ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ անցկացրեց Հայաստանի ղեկավարության հետ, մասնավորապես` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, էներգետիկայի նախարար Կարեն Գալուստայնի հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: