29 հուլիսի 2010 - 15:36 AMT
ԵՄ-ն կֆինանսավորի միջուկային անվտանգության գործողությունների ծրագրի երկրորդ մասը, որի ընդհանուր արժեքը 11 մլն եվրո է

Հայաստանի կառավարությունը հուլիսի 29-ի նիստում համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև (միջուկային անվտանգության 2009թ. գործողությունների ծրագիր – մաս 2) ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Եվրոպական հանձնաժողովը կֆինանսավորի միջուկային անվտանգության 2009թ. գործողությունների ծրագրի երկրորդ մասը, որի ընդհանուր արժեքը 11.000.000 եվրո է։

Ինչպես ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ակնկալվում է, որ ծրագրի իրականացումից հետո Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը բավարար կլինի մինչև դրա փակումը։ Բացի այդ, կմշակվի միջուկային թափոնների կառավարման ռազմավարություն: