30 հուլիսի 2010 - 10:05 AMT
Լևոն Ալթունյան. «Ակտուարների ինստիտուտի հիմնումը նպատակաուղղված է Հայաստանի ֆինանսական շուկայում ծառայությունների որակի բարձրացմանը»

Ակտուարների ընկերակցությունը սերտ կապ կստեղծի և կմիավորի այդ մասնագիտության տեր բոլոր մարդկանց և հայկական ակտուար մտածողության համար կծառայի որպես համաշխարհային գիտելիքների կուտակիչ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:

Երևանում հուլիսի 29-ին ուսման համապատասխան դասընթացն ավարտած ակտուարներին հանդիսավոր արարողությամբ արտոնագրեր հանձնեցին: Որակավորման արտոնագրեր ստացան ութ երիտասարդ մասնագետներ, ևս 15 մարդ ստացավ ուսման առաջին փուլն ավարտելու արտոնագիր: Դասընթացն ավարտողները ստեղծել են մի ասոցիացիա, որն ուղղված է լնելու Հայաստանում այդ ինստիտուտի զարգացմանը:

Լևոն Ալթունյանի խոսքերի համաձայն, ակտուարների ինստիտուտի ստեղծումն ուղղված է հենց Հայաստանի ֆինանսական շուկայում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: «Ակտուարն այն մարդն է, ով կարող է աշխատել ռիսկերի հետ, և այդ մասնագիտությունը առանձնահատուկ պահանջարկ ունի մեր ֆինանսական շուկայում, հատկապես կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված», - ընդգծել է նա: