30 հուլիսի 2010 - 13:47 AMT
Հայաստանի համար բեռներ տեղափոխող նավը ձերբակալվել է Վրաստանում

Հուլիսի 29-ին Վրաստանի ծովափնյա պահպանության ծառայությունը ձերբակալել է ուկրաինական «Ակորդ» նավը, որը ցորեն էր տեղափոխում Հայաստանի համար: Ինչպես հաղորդում է Լենտա.ռու-ն, Դոնի Ռոստովից դուրս եկած նավի ձերբակալության պատճառն այն է, որ նա պաօրինաբար հատել է Աբխազիայի ջրային տարածքը` նավը Սուխումում է եղել 2010թ. հունիսին:

«Ակորդի» անձնակազմին (Ուկրաինայի 11 և ՌԴ 1 քաղաքացի) մեղադրանք է ներկայացվել Վրաստանի տարածքային ջրերում նավարկության կանոնների խախտման համար:

Ըստ Segodnya.ua-ի, այժմ նավը գտնվում է Փոթիում: Գործը գտնվում է Բաթումում Ուկրաինայի հյուպատոսական գործակալության և Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի հսկողության տակ: