Հուլիսի 30-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Առաջին նախագահը բարձրացրել է նաև քաղբանտարկյալների ազատ արձակման, ժողովրդավարության վերականգնման, կոռուպցիայի հաղթահարման և տնտեսական զարգացման հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային քաղաքականության հիմնախնդիրներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության փոխղեկավար Բրյուս Դոնահյուն և ԱՄՆ Պետդեպարտամենտի փորձագետ Պոլ Ստրոնսկին: